Ադրբեջանի ԱԳՆ-ի "քաջնազարյան" հայտարարությունը
Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությունն այն մասին,որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչում է Իսրայել պետության մայրաքաղաք և մոտակա տարիներին իր դեսպանատունը կտեղափոխի Թել Ավիվից երեք կրոնների "մայրաքաղաք" բուռն արձագանք գտավ միջազգային հարության մոտ:
Միջազգային հանրությունից փորձեցին հետ չմնալ նաև մեր արևելյան հարևանները...Պաշտոնական Բաքուն ԱԳՆ-ի մակարդակով հայտարարել է,որ նա կողմ է,որպեսզի Երուսաղեմը բաժանվի երկում մասի՝Արևմտյան մասը դառնա Իսրայելի,իսկ Արևելյան մասը՝Պաղեստինի մայրաքաղաք:
Զարմանալի արարածներ են մեր հարևան ազերները... Հայտարարություն են անում մի բանի մասին,որն,ինչպես ասում են՝"и ежу ясно..." Լրիվ հեքրաթային հերոս Քաջ Նազարին բնորոշ հայտարարույուն էր:.Հիշում եք,վերջինս հրամայեց,որպեսզի արևը ծագի արևելքից և մայր մտնի արևմուտքում: Բաքուն էլ կրկնեց այն,ինչը բազմիցս է բարձարաձայնվել 1948 թ-ից ի վեր...Տեսնե՞ս Թել Ավիվում լսելու են Բաքվից հնչող հորդորներին ու նվիրելու են պատերազմում գրավված Արևելյան Երուսաղեմն արաբներին:
Իլհամ բաբան իր հասարակությանը համոզել է,որ համաշխարհային նշանակություն ունեցող գործիչ է և պահեհ-անպատեհ մեկնաբանում է ամեն ինչ,որտեղ չի տեղավորվում: Ու այս ամենի արդյունքում դառնում է ծիծաղի առարկա,բայց զոմբիացած սեփական հասարակությունը հավատում է Մեհրիբանի կողակցին,որ վերջինս ժամանակակից Մակեդոնացին է:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: