Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք գյուղում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները, հիմնականում՝ երիտասարդ տղաներն ու ավագ սերնդի տղամարդիկ, պայքարում էին կրակի տարածման դեմ։ Իսկ հետո արդեն հրշեջ-փրկարարներին էին օգնում։
Գյուղացիների հետ հրդեհաշիջմանը մասնակցում էր նաև անձամբ Կոտայք գյուղի գյուղապետը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը։
Այրվել է բնակչի տան տանիքը, անասնագոմը, անասնագոմում կուտակած անասնակերը և հավերն էլ, ըստ նախնական տեղեկությունների, ծխախեղդ են եղել։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո։
Մանրամասներն՝ այստեղ: