Մարզպետարանները պետք է տարեկան գործունեության ծրագիր ներկայացնեն
Մարզեպատարնների աշխատակազմերի ղեկավարներն այժմ պետք է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տարեկան գործունեության ծրագիր ներկայացնեն: Այս մասին դեկտեմբերի 7-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համապատասխան հանձնարարական տալով նախարար Դավիթ Լոքյանին: 2018 թվականի ծրագիրը նրանք պետք է մշակեն և քսան օրվա ընթացքում ներկայացնեն:
Ծրագիրը պետք կոնկրետ մարզի բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտների աճի ցուցանիշները ներկայացնի՝ համեմատելով 2017-ի հետ, սահմանի աղբի և թափոնների մաքրման աշխատանքների ծախսերի ծավալը և գյուղատնտեսական կլաստերները:
Բացի այդ, պետք է նախատեսվեն ինտենսիվ այգիների տնկման, հակակարկտային ցանցերի ներդրման, սպանդանոցներ կառուցելու, տոհմական անասնապահության ստեղծման և սառնարանային տնտեսություն ստեղծելու համար միջոցառումներ: