Կառավարությունն ընդունեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան ստեղծելու նախագիծը
Կստեղծվի Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան: Որոշման նախագիծն այսօր կառավարության հավանությանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մեկ միասնական դատարան ստեղծելով հնարավորություն կընձեռվի, որպեսզի այդ գործերը հավասարապես բաշխվեն բոլոր դատավորների միջև և ապահովվի արդյունավետ քննություն։ Բացի դրանից` վարչական դատարանների բաժանումը հին երևույթ է:
«Երկու կարևոր հարց է պարունակում նախագիծը: Առաջինը Երևանի առաջին ատյանի դատարանի ստեղծումն է: Այսօր մենք, ըստ վարչական տարածքների, ունենք մի քանի առաջին ատյանի դատարաններ, սակայն առաջարկում ենք ստեղծել Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան: Բանն այն է, որ որոշ վարչական շրջաններում մենք ունենք որոշակի տիպի գործերի վիթխարի թիվ, իսկ որոշ դատարաններում ունենք այդ տիպի գործերի թերբեռնում»,-ասաց նախարարը:
ՀՀ բարչապետ Կարեն Կարապետյանը ասել է, որ շատ ճիշտ բան ենք անում, որովհետև «ծանրաբեռնվածության մակարդակների սարսափելի տատանումներ կան»
Որոշման նախագիծն ընդունվեց: