Նախարարը՝ գիշերային ակումբների մասին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ բազմաբնակարան շենքերում գործող դիսկոտեկների, գիշերային ակումբների և զվարճանքի վայրերի խնդրին, որոնց մասին հանձնարարական էր տվել վարչապետը:
Սուրեն Կարայանը ներկայացրեց այն վայրերը, որտեղ արգելվում է բացել զվարճանքի վայրեր: Գործադիր մարմնի անդամի խոսքով՝ նման օբյեկտներ չեն կարող լինել պատմամշակութային, կրթական հաստատություններում, բազմաբնակարան շենքերում, համայնքապետարանի շենքերում: Կարայանը մեկ օր ժամանակ խնդրեց` քաղաքաշինության պետական կոմիտեի հետ քննարկելու այս հարցը՝ որոշակի հստակեցումների համար: