Վթարի ենթարկված մայորը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Երևան
Լոռու մարզում վթարի ենթարկված երկու զինվորականներից մեկը՝ կոչումով կապիտան, տեղափոխվել է հոսպիտալ, մյուսը՝ մայոր կոչումով, «Վանաձոր» ԲԿ:Այսօր Araratnews.am-ը ԲԿ-ից տեղեկացավ, որ մայորը՝ Գոռ Ս.-ն, մոտ մեկ ժամ առաջ տեղափոխվել է Երևան բազմաթիվ կոտրվածքներով:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից էլ տեղեկացանք, որ կապիտանի վիճակը դեռ կայուն ծանր է: