Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է. Կարեն Կարապետյան (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր: Գործադիրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք է մատուցել 88-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հոգեհանգստի կարգ է մատուցել:
Ներկաները նշել են` դեկտեմբերի 7-ը ոչ միայն հիշելու և խոնարհվելու, այլ նաև անելիքների մասին մտածելու, խնդիրների լուծման ուղիներ գտնելու և առաջ նայելու ամսաթիվ է:
«Մենք ամեն օր, ռեգուլյար պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է։ Այն պրոբլեմները, որն այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ Ուղղակի պետք է դրան լավատեսությամբ նայել և համապատասխանաբար աշխատել», – հայտարարել է Կարեն Կարապետյանը։