Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են УАЗ-ն ու մարդատար Mercedes Sprinter-ը. УАЗ-ը կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները
շԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 205.5 կմ հատվածում՝ Իշխանասար գյուղի վարչական տարածքում, բախվել են УАЗ մակնիշի 52 SL 757 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 629 LT 61 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2 սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել УАЗ-ի վարորդին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Mercedes Sprinter-ում եղել է 14 ուղևոր ու, բարեբախտաբար, նրանք չեն տուժել:
Փաստի առթիվ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: