Վթարի ենթարկված զինծառայողի մոտ առկա է պոլիտրավմա. վերջինս կտեղափոխվի Երևան
Լոռու մարզի Շահումյան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված 1990 թ. ծնված զինծառայող Գոռ. Ս-ն պետք է տեղափոխվի Երևան:
«Մեզ մոտ տեղափոխվել է միայն Գոռը: Նրա մոտ առկա է պոլիտրավմա»,-մեզ հետ զրույցում նշեցին ԲԿ-ի ընդունարանից:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ն այսօր՝ ժամը 09:09-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: