Գիտնականներին պարզել են շաքարային դիաբետի բուժման եղանակը
Շաքարային դիաբետի երկրորդ կարգը գիտնականները մի խումբ հավաստիացնում է, որ հնարավոր է բուժել խիստ դիետայի արդյունքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրանք կարծում են, որ բուժման ընթացքը երկար չի տևի, իսկ արդյունքը իրեն սպասեցնել չի տա:
Գիտնականները փորձարկում են իրականացրել շաքարային դիաբեդով երկրորդ կարգի հիվանդների հետ: Փորձի համար հետազոտողները հրավիրել են 20-ից 65 տարեկան հիվանդների՝ որոնց բոլորի մոտ էլ հայտնաբերվել է 2-րդ տիպի շաքարախտ:
Հիվանդները բաժանվել են երկու խմբի: Առաջին խումբը բացառապես սնվել է «առողջ կոկտեյլներով» և ապուրներով, իսկ երկրորդ խումբը՝ բուժման ընթացքում օգտագործել է դեղորայք:
Արդյունքում առաջին խմբի կամավորների մեծամասնությունը (86%) կարողացել է հաղթահարել հիվանդությունը 90 տոկոսով և 10-15 կգ քաշ կորցնել:
Այն հիվանդները, ովքեր ավելի շատ են քաշ կորցրել, նրանց մոտ վերականգնման տոկոսվ ավելի մեծ է, իսկ քիչ քաշ կորցրածները բիվանդությունը հաղթահարել են 57 և ավելի տոկոսով: Իսկ երկրորդ խմբի մոտ հիվանդության բուժման առաջընթաց է նկատվել միայն 4 տոկոսի մոտ:
Գիտնականները վստահ են, որ նրանք կարողացել են հաղթահարել շաքարային դիաբետ հասկացությունը` որպես ցմահ հիվանդություն: Նրանք շեշտում են, որ քաշի կորուստը հանգեցնում է լյարդի և ենթաստամոքսիայի ճարպի նվազմանը, որից հետո օրգանները նորից սկսում են գործել: