Ավազակային հարձակում Գյումրիում. 2 դիմակավորված ճիվաղ մտել են փոխտնօրենի տուն, կպչուն ժապավենով կապել նրան ու դանակի սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր ու գումար
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 ճիվաղ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ գողերը տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար:
Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար:
Իրենց սև գործն անելուց հետո դիմել են փախուստի:
Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Սամվելյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: