«Գանձասար-Կապանը» ներկայացրել է 5 լավագույն ֆուտբոլիստներին
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել 2017 թվականի իր լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հնգյակում տեղ են գտել՝ Գրիգոր Մելիքսեթյանը, Հայկ Իշխանյանը, Գեղամ Հարությունյանը, Լուբամբո Մուսոնդան և Ալեքս Քրիստիան Ջունիորը։