ՀՀ ՊՆ-ն խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրերը. ինչ խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը խզել է «ԽԱՔ» եւ «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրերը՝ պահանջելով դրանց ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների շարքում:
Պատճառը եղել է այն, որ այդ ընկերությունների կողմից մատակարարված կաթնամթերքում որակական շեղումներ են արձանագրվել: Ընդ որում, այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ ՊՆ-ի դժգոհությունն են հարուցել: Բայց հակառակ այդ թերացումներին, նրանք շարունակել են մատակարարումները:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն դեռ հոկտեմբերի սկզբին ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման եւ իրացման ոլորտներում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով, եւ 30 ընկերություններում, այդ թվում՝ «Տիսա» եւ «ԽԱՔ» ՍՊԸ-ներում, խախտումներ են հայտնաբերվել»: Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: