Սպիտակի երկրաշարժի ամենաանհեթեթ թեզը
Սպիտակի երկրաշարժի մասին շրջանառվող ամենաանասուն թեզը, որ հիմա էլ շրջանառության մեջ են դնում եվրոինտեգրաստները, դա այն է, որ Ռուսաստանը զենք էր փորձարկում՝ տեկտոնական զենք ու դա անում էր Հայաստանի դեմ:
Ուրեմն սա էնքան անհեհեթ թեզ է ու միևնույն ժամանակ նենց օրով են նույնը էլի ռասկռուտկա անում, որ մարդու մազերը «բիզբիզ» են կանգնում: Պետք է լուսնից ընկած լինես, որպեսզի հաշվի չառնես երկու ակնհայտ հակափաստարկ.
- Հայաստանը այդ ժամանակ մտնում էր ԽՍՀՄ-ի մեջ ու դրա անքակտելի մասն էր կազմում (այդ պահին):
- Սովետը եթե ուզենար տենց զենք փորձարկեր, ինչի՞ պետք է հենց իր տարածքի վրա փորձարկեր, այն էլ խտաբնակ մասում, այն էլ զարգացած արդյունաբերություն ունեցող մասում, այն էլ իր համար շատ բարդ ֆինանսական պայմաններում, այն էլ եթե հետո պետք է միլլիոներ դներ՝ վերակառուցման համար:
Մի խոսքով, մի քիչ խիղճ ու ուղեղի ծալ է պետք ունենալ էլի:
Կոստանտին Տեր-Նակալյան. ֆեյսբուք: