Ռուսաստանի ԶՈւ գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը դեկտեմբերի 6-ից 8-ը կժամանի Հայաստան։
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2017 թվականի պլանի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից 8-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը` երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։