Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը ուժեղագույնների մրցաշարում
Լոնդոնում ընթացող «London Chess Classic» շախմատի գերմրցաշարի չորրորդ տուրում կայացել է առաջին արդյունավետ պարտիան: ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սևերով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին:
Չորրորդ տուրի արդյունքները. Սերգեյ Կարյակին - Ֆաբիանո Կարուանա՝ 0:1, Վիշվանաթան Անանդ – Լևոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո – Մայքլ Ադամս՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 2.5 միավոր, 2-9. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2-ական, 10. Կարյակին՝ 1.5:
Այսօր հինգերորդ տուրում հանդիպել են Արոնյան–Վաշյե-Լագրավ, Կարուանա – Անանդ, Կարլսեն – Սո, Ադամս – Նակամուրա, Նեպոմնյաշչի –Կարյակին զույգերը: