Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը կգնեն Էկոնոմիկայի նախարարության շենքը. աղբյուր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ շենք գնելու հետաքրքրություն են ցուցաբերել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Վերջիններս քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և համատեղ բիզնես պլան են մշակել:
Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի վրա գնվող 8 հարկանի շենքը ցանկանում են վերածել հյուրանոցի: Այս օրերին գնորդների ներկայացուցիչները շենքի առաստաղի բարձրությունն են չափում և այլ ուսումնասիրություններ իրականացնում: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարող է տեղափոխվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Վարչական շրջանում անբարեկարգ մի շենք կա, որը նախատեսել են նախարարության համար:
Մանրամասները՝ այստեղ: