Պատանի սամբիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում տեղի է ունեցել Սամբոյի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը: Մեր թիմի կազմում հանդես է եկել վեց սամբիստ, որոնցից չորսը դարձել է բրոնզե մեդալակիր։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին կագնել են Կարեն Սարգսյանը (42 կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (46 կգ), Յուրի Ծատրյանը (60 կգ) և Սարգիս Սարգսյանը (66 կգ)։