Իրինա Շեյկը‚ Սելենա Գոմեսը‚ Նաոմի Քեմբլը և այլ աստղեր՝ The Fashion Awards — 2017-ում (լուսանկարներ)
Դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Ալբերտ-հոլլում կայացել է համաշխարհային նորաձևության The Fashion Awards մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման արարողությունը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Իրինա Շեյկը‚ Օլգա Կուրիլենկոն‚ Սելենա Գոմեսը‚ Նաոմի Քեմբլը‚ Պամելա Անդերսոնը‚ Փինկը և շատ այլ մոդելներ‚ դիզայներներ և շոու-բիզնեսի աստղեր ներկա են գտնվել արարողությանը և փայլել իրենց կերպարներով՝ կարմիր գորգին:
Նշենք մրցանակաբաշխության մրցանակակիրներից մի քանիսին.
Ադովա Աբոա - «Տարվա լավագույն մոդել»
Virgil Abloh for Off-White - «Լավագույն լյուքս-բրենդ»
Մարկո Բիզզարրի‚ Գուչի - «Բիզնես ղեկավար»
Ջոնաթան Անդերսոն՝ Loewe բրենդի համար - «Տարվա դիզայներ» (աքսեսուարներ)
Ռաֆ Սիմոնս‚ Calvin Klein - «Տարվա լավագույն դիզայներ»