Երևանի խանութներում ադրբեջանական կոնֆետ է վաճառվում
Երևանում՝ տան մոտի խանութից, գնել են կոնֆետներ։ Փորձելուց հետո, քանի որ հին էին ու տհաճ համ ունեին, սկսել են փնտրել արտադրողին։ Առաջին երկու թղթի վրա ոչ մի նշում չեն գտել, իսկ երրորդի վրայի գրությունը խոշորացույցով են վերծանել՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան:
Ադրբեջանական ապարանքները հայկական շուկայում նորություն չեն։ Ոչ վաղ անցյալում էլ մեր սպառողները համտեսեցին ադրբեջանական խնձոր ու թեյ: