Շատերը մտածել են «ինչի՞ ուրիշի համար ձրի աշխատեմ»՝ չգիտակցելով ինչքան բան է տալիս կամավորական աշխատանքը
Ասօր կամավորի օրն էր։
Շատերն են բողոքում, որ աշխատանքի չեն կարողանում ընդունվել, քանի-որ աշխատանքային փորձ չունեն ու իսկ աշխատանքային փորձ չեն կարող ունենալ, քանզի դրա բացակայության պատճառով իրենց աշխատանքի չեն ընդունում։
Մինչդեռ աշխատանքային փորձ ունենալու տասնյակ, հարյուրավոր հնարավորություններ են ունեցել, այն ժամանակ երբ ուսանող էին, երբ ավելի երիտասարդ էին ու ավելի շատ ազատ ժամանակ ունեին, բայց դե շատերը մտածել են «Ինչի՞ ուրիշի համար ձրի աշխատեմ», չգիտակցելով ինչքան շատ բան է տալիս կամավորական աշխատանքը, որ աշխատանքի դիմաց միայն գումար չեն ստանում, նաև փորձ ու հմտություն են ստանում։
Ու որ կամավորական աշխատանքի ընթացքում ու շնորհիվ շատերը ոչ միայն շատ կարևոր կապեր են հաստատում, այլ նաև հիմնական ու վարձատրվող աշխատանք գտնում։
Այնպես, որ քանի ժամանակ ունեք ու ստիպված չեք ընտանիք պահելու համար աշխատանք փնտրել, հնարավորինս շատ փորձ ձեռք բերեք։ Վաղը դա ձեզ աշխատանք կապահովի, բարձր վարձատրվող ու ձեր սիրած աշխատանքը։
Արման Հայրապետյան. Ֆեյսբուք