ՀՀ-ն լիովին համաձայն է Արցախի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարության հետ. Շարմազանով
ՀՀ-ն լիովին համաձայն է Արցախի մասին ՀԱՊԿ անդամ երկրների վերջին հայտարարության հետ։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այդ մոտեցումը լիովին համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուստի, այն կարելի է անվանել նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական հաղթանակը։
Արցախում վերջերս կայացած զորավարժություններն ապացուցեցին, որ դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով»,-նշել է Շարմազանովը։