Մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործի քննությունը կշարունակվի
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը:
Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանին:
Հարցաքննվում են գործով ներգրավված վկաները: