Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել
Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել:
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը դեկտեմբերի 5-ի գիշերը Երևանից դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռիչքներ է չեղարկել:
«Արﬔնպրես»-ին այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» օդանավակայանից՝ նշելով, որ պատճառների մասին տեղեկատվություն չունեն:
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վատ եղանակի պատճառով դեկտեմբերի 4-ին Մոսկվայից դեպի տարբեր քաղաքներ, այդ թվում և Երևան, թռիչքներ էր հետաձգել: