Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում իշխանության ներկայացուցիչներին հարց ուղղեց՝ ինչու են թանկանում մթերային ապրանքները: Նա մեծամասնությանը խորհուրդ տվեց շրջել Հայաստանի մարզերում, գյուղերում և բնակիչներին բացատրել՝ ինչու են ապրանքները թանկացել:
«Ես ձեզ առաջարկում եմ այցելել գյուղեր, մարզեր և մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն ամենօրյա ռեժիմով թանկանում, կամ հունվարի 1-ից ինչու են ապրանքները թանկանալու: Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, ապրանքները չեն թանկացել: Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, էնքան ա թանկացել: Դրա մասին մտածեք»,-ասաց նա: