«Չերեզ» Կարեն Կարապետյան. «Գազպրոմի» գործընկեր «Վիս»-ը կներգրավվի՞ «Հյուսիս-Հարավ» ծրագրում
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարությանը վերաբերող իրար հաջորդող ամենատարբեր հաղորդագրություններ է հրապարակում:
Օրերս տրանսպորտի և կապի նախարար Վ. Մատիրոսյանը հանդիպել է նաև ռուսական «Վիս» շինարարական ընկերության հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները:
Պարզվում է՝ օֆշորային գոտում գրանցված և «Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում և ամենայն հավանականությամբ կմտնի, եթե հիշենք «Գազպրոմի» հետ վարչապետ Կ. Կարապետյանի կապերն ու հարաբերությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: