Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտում տեղի ունեցած հրաձգության հետ. խոսնակ
Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ:
«Իր մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ հրաձգությանը, Արթուր Աբրահամը ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ կապ չունի»,- ասել է մամուլի խոսնակը:
Մանրամասները՝ այստեղ: