Հարյուրավոր ծառահատումներ՝ Լոռու մարզում. մարզի անտառները զգալի տուժել են (տեսանյութ)
Լոռու մարզային վարչության տարբեր բաժիններ են բերվել բոխի, հաճար ու լորենի տեսակի փայտով բեռնված բազմաթիվ մեքենաներ, որոնք բարձված են եղել ապօրինի հատված փայտանյութով:
Պարզվել է, որ ծառահատումներ կատարվել են Փամբակի, Վահագնաձորի անտառներում, պետությանը պատճառելով համապատասխանաբար 800 հազար և 450 հազար դրամի վնաս:
Սպիտակի անտառներում կատարված 408 ծառահատումները կատարվել են անտառապետի գիտությամբ ու անտառապահի թույլտվությամբ, պետությանը պատճառվել է 250 միլիոն դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ, առաջադրվել մեղադրանք, կա հետախուզվող:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: