Հենց Թուրքիան է փակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները:
Քոչարյանը հարցին անդրադարձել է Panorama.am-ի հետ զրույցում. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: