Ռուսաստանը արգելել է 710 կգ կշռող ծովամթերքի ներմուծումը Հայաստան
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Россельхознадзор» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է ձևակերպել Հայաստան ուղարկման համար նախատեսված 710 կիլոգրամ ընդհանուր քաշով սառեցված ձկան և ծովամթերքի երկու խմբաքանակը:
Տեղեկությունը հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ծառայության մամուլի բաժնին:
Անասնաբուժական ստուգման անցկացման ժամանակ պարզվել է, որ բացակայում են մթերքի մի մասի համար անհրաժեշտ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:
Մամուլի ծառայությունում նշել են, որ ստուգումներից և հայտնաբերված խախտումներից հետո բեռնումն արգելվել է: