Ջավախքում բացահայտվել են ապօրինի ծառահատման փաստեր
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները նոյեմբերին ծառերի և թփերի ապօրինի հատման մեջ 19 մարդու են մեղադրել, նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:
Իրավապահները Բորժոմիի, Ադիգենի և Ախալցխայի շրջաններում հայտնաբերել են փայտասղոցման 4 արտադրամաս, որոնք ապօրինի են գործել: Դրանից զատ, հաջողվել է հայտնաբերել 15 ավտոմեքենաների բեռնված ապօրինի հատված ծառեր:
ՆԳՆ աշխատակիցները բացահայտել են նաև 4 մարդու, որոնք խախտել են փայտասղոցման արտադրամասերում տեխնիկական կանոնակարգի պահանջները:
Քրեական գործ է հարուցվել «ծառերի և թփերի ապօրինի հատման» մեղադրանքով, որը պատժվում է տուգանքով կամ մինչև 1 տարվա ուղղիչ աշխատանքով, կամ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ: