Տիգրան Ուրիխանյանը կկատարի «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակի պարտականությունները
Հայաստանի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօրվանից իրականացնելու է «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակի պարտականությունները:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը նախորդ գումարման Ազգային ժողովում կատարում էր ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղարի պարտականությունները: