Վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է Մոսկվա-Երևան մի քանի չվերթ
Մոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է դեպի Երևան մի քանի չվերթ։
«Շերեմետևո» օդանավակայանի կայքի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ՝ չեղարկվել է «Էյր Ֆրանս» և «Աերոֆլոտ» ընկերությունների 2 չվերթ։ Դեպի Երևան թռիչքները պետք է կայանային Մոսկվայի ժամանակով ժամը 20։40-ին։ Հետաքրքիր է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքում այդ մասին տեղեկություններ չկան։
Դեկտեմբերի 4-ին «Աերոֆլոտն» ընդհանուր առմամբ չեղարկել է 60 չվերթ, ևս 35-ը հետաձգվել են վատ եղանակային պայմանների պատճառով։ Չեղարկվել են նաև Մոսկվայից Բեռլին, Վարշավա, Վենետիկ, Միլան, Մյունխեն, Մինսկ, Օսլո, Հռոմ, Տալլին, Ֆրանկֆուրտ, Թել Ավիվ, Հելսինկի և ներռուսաստանյան չվերթներ։