Լոլիտան զարմացրել է երկրպագուներին էներգետիկ պարով (տեսանյութ)
Ռուսական էստրադայի ամենախենթ երգչուհիներից մեկը՝ Լոլիտան հերթական անգամ զարմացրել է իր երկրպագուներին անսովոր պահվածքով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Նա ակտիվվ պար է ցուցադրել Նյու Յորքի օդանավակայանում բջջայինից միացված երաժշտության ներքո: Տեսանյութը հրապարակվել է երգչուհու Instagram-ում:
Ժպտալով Լոլիտան պարել է անցորդների աչքի առաջ, այն էլ ոչ այնքան բեմական հագուստով:
Նախկինում Լոլիտան հասցրել է զարմացնել իր արտասովոր հանդերձներով, որոնցով ելույթ է ունեցել համերգների ժամանակ, ինչպես նաև սպառնացել է ուկրաինացի սահմանապահներին, որոնք թույլ չէին տվել երգչուհուն հատել սահմանը: