Էքստրեմալը թռել է ժայռից՝ ընկերոջը փրկելու
Մեծ Բրիտանիայում բեյսջամփեր էքստրիմի սիրահարը թռել է ժայռից՝ որպեսզի փրկի ընկերոջը, ով վնասվածք էր ստացել վայրքջքի ժամանակ: Այս մասին գրում է Sputnik International-ը:
Դեպքը տեղի է ունեցել այս շաբաթ օրը: Բեյսջամփերներից մեկը Հարավային Սասսեքսի ժայռից թռիչք կատարելիս չի կարողացել նախատեսված կերպով վայրէջք կատարել և քարերի վրա է ընկել:
Սա տեսնելով վերջինիս ընկերը միանգամից թռիչք է կատարել, բարեհաջող վայրէջք կատարել վիրավորի կողքինն և առաջին բուժօգնություն տրամադրել նրան:
Այնուհետև բժիշկները տղամարդու մոտ կողերի կոտրվածք են արձանագրել: