Լևոն Արոնյանի պարտիան ավարտվեց. հայտնի են արդյունքները
Լոնդոնում մեկնարկած London Chess Classic սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում:
Նշենք, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուս Սերգեյ Կարյակինի հետ:
ՀիշԼևոն Արոնյանը այս տուրում մեկնարկել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ ոչ ոքիով: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի Սերգեյ Կարյակինի հետ:
London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:
London Chess Classic, երկրորդ տուր խաղերի արդյունքներն են՝
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)