Մասսայական թաղման դեպք. հայտնաբերվել է 140 դի, այդ թվում՝ 40 երեխայի
Իրաքի զինվորականները Սինջար քաղաքում և հարակից տարածքներում մասսայական թաղումների դեպքեր են հայնաբերել: 140 խաղաղ բնակիչների դիերի շարքում գտել են 40 երեխայի մարմին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Իրաքի զինվորականները մասսայական սպանություններ կատարելու մեջ կասկածում են մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին, քանի որ երեք տարի առաջ խմբավորման անդամները Սինջարում մահապատժի էին ենթարկել 1000 մարդու:
Նմանատիպ դեպքեր հայտնաբերվել են պետության այլ մասերում ևս: