Արտառոց դեպք «Նուբարաշենի» բանտում. բանտակիցը «Վկեից» գնել է թմրամիջոց և այն հյուրասիրել խցակից կալանավորներին
Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրօրի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Նուբարաշենի» բանտի կալանավորի հաղորդման հիման վրա, ով հայտնել է, որ բանտի թիվ 20 խցի կալանավոր Արմեն Մ.-ն այս տարվա նոյեմբերին նույն բանտի դատապարտյալներից՝ «Վկեից» գնել է «Սփայս» տեսակի թմրամիջոց, որը ինքը հյուրասիրել է իր խցակից կալանավորներ Անդրանիկ Ա.-ին և Ռոման Ղ.-ին, ովքեր խցում օգտագործել են նշված թմրամիջոցը: Բանտի ղեկավարությունը պարզում է նաև, թե ինչպես է թմրամիջոցը հայտնվել դատապարտյալ «Վկեյի» մոտ:
Մանրամասներ