Երևանում նույն շենքից գողացել են ռազմական ավիացիայի համալսարանի դասախոսի և դերասանի հեծանիվները
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 40-ամյա Բաբկեն Չոբանյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:05-ից մինչև 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի 4-րդ հարկի շքամուտքում կայանված, իրեն պատկանող «MuddyFox» հեծանիվը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Բ. Չոբանյանը Երևանի Հ. Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է: Նույն օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում, նույն ոստիկանությունում հայտարարարություն է տվել դարձյալ Պարույր Սևակի փողոցի նույն շենքի մեկ այլ բնակիչ՝ 38-ամյա Վաչե Նալբանդյանը, և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց շենքի 3-րդ մուտքի 1-ին հարկի շքամուտքից գոացել են իր հեծանիվը:
Մանրամասները՝ այստեղ: