Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ազգագրական ֆլեշմոբ
Անչափ կարևոր է Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող երեխաների երևակայության աշխարհը արթնացնել: Այս մասին դեկտեմբերի 2-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում ազգագրական ֆլեշմոբի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես նշեց Ամիրյանը, Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու ժամանակակից արվեստին: «Սա էր հիմնական խնդիրն, որը, կարծում եմ, մենք կարողացանք հոյակապ կերպով իրականացնել և հասնել մեր նպատակին»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարը:
Իր հերթին, երգիչ և երաժիշտ Արսեն Գրիգորյանը նշեց, որ Երևանում ազգագրական ֆլեշմոբին հրավիրվել են մասնակցելու տարբեր ազգագրական և երաժշտական շրջանակների ներկայացուցիչներ: Նրա խոսքով, բոլոր ազգագրական պարային խմբերում պարտադիր դասավանդում են «Քոչարի» պարը: «Կան նաև այնպիսի խմբեր, որոնք պարզապես երգ կամ երաժշտություն են ներկայացնում: Խոսքը, մասնավորապես, ժողովրդական խմբերի և աշուղների մասին է: Նրանք բոլորը միասին կմասնակցեն», - ընդգծեց Գրիգորյանը:
Երևանում մեկնարկել է «Հայաստան-իմ սերը» ֆլեշմոբը: Միջոցառումները կընթանան դեկտեմբերի 2-ին և 3-ին: Դրան կմասնակցեն պարողներ և երաժիշտներ Հայաստանի 40 խոշոր ու մանր համայնքներից: Ֆլեշմոբի ընթացքում հնչում էր ավանդական հայկական երաժշտություն, ներկայացվում էին ժողովրդական պարեր: