Երևանում 19-ամյա քաղաքացին շինարարական աշխատանքների ժամանակ 6-րդ հարկից ցած է ընկել
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է ցած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վիրավորը 19-ամյա Քաջիկ Ավետիսյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկից վայր է ընկել: Նա կանգնած է եղել շինարարության համար նախատեսված «խառաչոյի» վրա:
Երիտասարդին մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել: