Արդվեցիները թույլ չեն տվել հանրային քննարկում անցկացնել՝ փակելով համայնքապետարանի մուտքը (Տեսանյութ, լուսանկար)
Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրագործմանը, դրա վերաբերյալ վերջիններս նամակով դիմել են նաև վարչապետ Կարեն Կարապետյանին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, մարզպետ Արթուր Նալբանդյանին։
Այսօր նախատեսված էին Շեկաղբյուր հանքի շահագործման վերաբերյալ հանրային քննարկումներ, այն պետք է տեղի ունենար Արդվի համայնքում, իսկ ավելի ուշ որոշում էր կայացվել, որ քննարկումները կլինեն Արդվիին կից Մղարթ համայնքում։
Բնակիչները փակել են համայնքապետարանի մուտքը՝ թույլ չտալով իրականացնել հանրային քննարկումներ։