Ձերբակալվել է ծագումով հայ ֆուտբոլային հայտնի դեմքերից Նորայր Նակիսը. ձերբակալման պահին նրա հետ եղել է Թաթան (տեսանյութ)
Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է ծագումով հայ, հայ համայնքի ներկայացուցիչ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսին: Այս մասին հաղորդում է արգենտինական Telefe հեռուստաընկերությունը՝ ցուցտ տալով նաև ձեռբակալման կադրերը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Նորայր Նակիսը մեղադրվում է փողերի լվացման և ապօրինի ֆինանսական գործողությունների մեջ:
Հաղորդվում է նաև, որ ձեռբակալման ժամանակ նրա հետ է եղել Թաթա Սիմոնյանը: