Ռուդիկ Գրիգորյանը նշանակվել է Մոսկվայի ճանապարհային տեսչության պետ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նոյեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել Ռուդիկ Գրիգորյանին Մոսկվայի ճանապարհային տեսչության պետ նշանակելու մասին:
Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը կգործի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնավարման ժամկետների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
2015 թվականին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը Մոսկվայի ճանապարհային տեսչության ստուգման ընթացքում բացահայտել է մի շարք խախտումներ:
Գերատեսչության ղեկավար Յուրի Օվյասնիկովը աշխատանքից ազատվել է 2016 թվականի հուլիսի սկզբին իր սեփական ցանկությամբ: