Հետաքննություն է սկսվել Թուրքիայի քաղաքացիների ապօրինի այցի առիթով ԼՂ. Չավուշօղլու
Թուրքիայի քաղաքացիների՝ Արցախ ապօրինի այցով հետաքննություն է սկսվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում: Այս մասին գրում է ադրբեջանական մամուլը:
Նախարարն ասել է‚ որ Թուրքիայի քաղաքացիները‚ ովքեր ապօրինի կերպով այցելել են ԼՂ‚ ցուցմունք են տվել դատարանում:
Չավուշօղլուն հայտնել է‚ որ ափսոսում է այցի առիթով:
«Ապօրինի կերպով այցը հանցագործություն է»‚- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է իմանան‚ որ ոչ ոք իրավունք չունի Լեռնային Ղարաբաղ այցելել առանց Ադրբեջանի թույլտվության: