Չինաստանում 8 ոտքով և 2 գլխով խոզ է ծնվել (տեսանյութ)
Չինաստանում խոզուկ-մուտանտ է ծնվել՝ 2 գլխով և 4 ավել ոտքով‚ որոնք եղել են մեջքի վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Արտասովոր կենդանուն նկարահանել են անմիջապես ծնվելուց հետո չինական Ֆուցզյան նահանգում նոյեմբերի 11-ին: Ինչպես պարզվել է‚ խոզուկն այդպիսին է ծնվել‚ քանի որ երկու երկվորյակները միասին են մեծացել խոզի արգանդում: Խոզուկն ապրել է ընդամենը երեք օր:
Նոյեմբերի 21-ին հայտնի էր դարձել‚ որ Չինաստանում հինգ ոտքով ցուլ է ծնվել: Ավել ոտքն աճել էր նրա մեջքից: