Երկրպագուները քարերով ծեծել են ֆուտբոլի մրցավարին և կոտրել նրա գլուխը (տեսանյութ)
Արգենտինացի երկրպագուները մտել են ֆուտբոլի դաշտ և ծեծել խաղավարին «Յուվենտուդի» և «Ինդեպենդենթեի» հանդիպման ժամանակ: Տեսագրությունը հրապարակել է լրագրող Դիեգո Բրանչաթելին թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Խաղի ավարտից մի քանի րոպե առաջ «Ինդեպենդենթեի» ֆուտբոլիստները հաղթում էին 1:0 հաշվով: Իրադարձությունների այսպիսի զարգացումից դժգոհ երկրպագուները վազել են խաղադաշտ և ծեծել մրցավար Բրունո Ամիկոնիին և նրա օգնականներին:
Դեպքի ժամանակ երկրպագուները քարերով խփել են Ամիկոնիի գլխին: «Մենք արժանապատիվ դատավճռի ենք սպասում»‚- գրել է լրագրողը:
#URGENTE
— Diego Brancatelli (@diegobranca) 30 ноября 2017 г.
Hinchas invadieron el campo y molieron a golpes a un árbitro.
Una locura lo q pasó en el Fed B: Juventud de Pergamino - Independiente de Chivilcoy.
Bruno Amiconi (Arbitro) Marcelo Acosta y Mauricio Lunac (lineas)víctimas de este ataque.
Esperamos sanción ejemplar. pic.twitter.com/wc3lZvbjzA