Հրապարակվել է Լեզվի պետական տեսչությունը Լեզվի պետական կոմիտե դարձնելու որոշման նախագիծը
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը նախատեսվում է վերակազմակերպել լեզվի պետական կոմիտեի: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Նախարարության իրավաբանական վարչությունից տեղեկացանք, որ համապատասխան որոշման նախագիծն ուղարկվել է կառավարություն: Այն նաեւ հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am միասնական կայքում՝ ներկայացվելով հանրային քննարկման:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կառավարությունը պատրաստվում էր լուծարել Լեզվի պետական տեսչությունը: Այդ մտադրությունը դժգոհության ու անհամաձայնության մեծ ալիք առաջացրեց հանրության շրջանում: Հետո կառավարությունը փոխեց իր դիրքորոշումը, եւ հայտարարվեց, որ նպատակ կա Լեզվի պետական տեսչությանը տալ նոր՝ ավելի բարձր կարգավիճակ: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը խոսում էր կոմիտե ստեղծելու հավանականության մասին: