Վիրավոր զինծառայող Նարեկ Հովեյանը ժպտացել է մորը, սեղմել ձեռքը
Վիրավոր զինծառայող որդուն տեսնելու համար Վերակենդանացման բաժանմունքի միջանցքում Սեդա Ղուկասյանը սպասում է գրեթե մեկ ժամ։
ForRights.am-ը գրում է, որ մոր այցելության պահին Նարեկը քնած է։ Բժիշկներն ասում են, որ նրան հիմա արթնացնել չի կարելի․ քնելը էներգիա է փոխանցում մարդուն։
Տիկին Սեդան մտախոհ է։ Աչքերը փակում է՝ մտքում շարունակելով զրույցը Նարեկի հետ, հետո՝ հայացքն ուղղում դեպի երկինք ու աղոթք հղում առ Աստված՝ որդուն առողջություն գթալով։
Նշենք՝19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը 10 օր առաջ ականի պայթյունից գլխի ու պարանոցի շրջանում վնասվածքներ է ստացել, Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են մեկ աչքը։ Նոյեմբերի 21-ին Արցախի Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում որոտացած ականի պայթյունից է նա վիրավորվել, 3 զինծառայողները՝ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը և Սարգիս Մելիքյանը մահացել են։