Մխիթարյանը նախատեսվածից ավելի շատ է անցկացնում մարզասրահում
«Manchester Evening News»-ից տեղեկանում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար:
Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում Կարինգտոն մարզաբայից հեռու գտնվող մարզասրահում:
Նշենք, որ Հենրիխը չի մասնակցել վերջին 4 հանդիպումներից երեքին: Նա դաշտ է դուրս եկել միայն «Բրայթոնի» հետ հանդիպման 71-րդ րոպեին: